Yerevan

Armenia

Հայաստանը արդեն երկրորդ անգամ կմասնակցի ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիայի (NASA) միջազգային Տիեզերական հավելվածների վեցերորդ մրցույթին: Մրցույթն անցկացվելու է 2017 թվականի ապրիլի 29-ից 30-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի Աստղադիտարանի միջազգային համաժողովների կենտրոնում՝ Աստղադիտարանի ղեկավարության աջակցությամբ: Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի հյուրընկալը եւ կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Locator ընկերությունը:


Space Apps Armenia 2017 - Registration

Մրցույթի տեւողությունը 24 ժամ է` ապրիլի 29-ին ժամը 12:00-ից մինչեւ ապրիլի 30-ը՝ 12:00-ը, որի ընթացքում ողջ աշխարհից մասնակցող թիմերը կմշակեն եւ նախ տեղական, այնուհետեւ միջազգային ժյուրիի գնահատմանը կներկայացնեն իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները, որոնց հիմքում ընկած են սկսնակների, ուսանողների, փորձագետների, ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների եւ վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարները: Դրանց ներկայացման ընթացքում անհրաժեշտ է կիրառել տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն եւ այլ միջոցներ:

Space Apps Armenia - Categories

Մասնակից թիմերը մրցելու են հետեւյալ հինգ թեմաների շուրջ.

1. Երկիրը եւ մենք / #TheEarthandUS

2. Կապույտ մոլորակ / #PlanetaryBlues

3. Զգուշացեք, առջեւում վտանգ կա / #WarningDangerAhead

4. Մեր Էկոլոգիական միջավայրը / #OurEcologicalNeighborhood

5. Մտածեք եւ ստեղծեք / #IdeateandCreate


Մասնակցության նպատակները.

➢ Տեղական միջոցառման ընթացքում հնարավոր է մասնակցել ինչպես թիմով, այնպես էլ անհատապես:

➢ Ստեղծել մի լուծում, որը կարող է ունենալ կիրառական նշանակություն:

➢ Մարտահրավերների լուծումներ առաջարկել օգտագործելով NASA-ից եւ այլ գլոբալ մասնակից կազմակերպությունների իրական տվյալների շտեմարանները:

➢ Ներկայացնել թիմի նորարարական լուծումը տեղական եւ միջազգային ժյուրիին՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով:

➢ Մրցել NASA-ի նորարարական բաց հարթակում միջազգային ճանաչում ձեռքբերելու համար:

➢ Ստանալ ոլորտի ճանաչված փորձագետների կարծիքներն ու արձագանքները:

➢ Միցույթի պայմանն է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով եւ հասանելի լինեն այլ մասնակիցների համար:


Ինչպե՞ս գրանցվել.
Մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցների քանակը սահմանափակ է: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ՝ մրցույթի մասնակցության վայր ընտրելով Հայաստանը: Հարցերի դեպքում կարող եք դիմել մրցույթի համակազմակերպիչ Արման Աթոյանին, էլ-փոստ [email protected] :

Մասնակից թիմերը պետք է մրցույթին ներկայանան սեփական համակարգչային տեխնիկայով:

https://www.youtube.com/watch?v=hrbJbHiKZa0

Schedule

The location leads have not yet provided a schedule for their Space Apps event. Please check back for updates.
NASA Logo

SpaceApps is a NASA incubator innovation program.